Sunday, December 13, 2009

Խառը

Երեկ գնացել էինք կաֆե.. Ես դեղին ավտոն եմ նստել, էն որ գնում-գալիս ա.. Տատիկը մեջը կոպեկ դրեց, ու քշվավ, առաջ եկավ, գնաց էն կողմ, հետո տատիկը գնաց, որովհետև ավտոն կգար իրա վրա, տատիկներին չի կարելի կանգնել.. Ձեռքերս ընկավ պոլին, հետո գնացի լվացվեցի, հետո ձեռքերս պահեցի առաջ, միացավ, անջատվավ.. Ճանապարհին տատիկը լավաշ առավ /լահմաջու/, կաթ /թան/ ուզեցի, բայց չկար.. Հետո մտա սղարանի մեջ էն փոքր երեխու հետ..

Wednesday, December 9, 2009

Ձյուն


Պապաս գնաց գործի, հետո ես ձյուն վերցրեցի գետնից, պապաս ասեց, թաց ա ձյունը, թող.. Հետո գնացինք ինձ ու Մարզիկին ձմեռ պապ առնելու, մի հատ փոքր ձմեռ պապ, գոնե ձմեռ տատ ասեի.. Մամաս ինձ սահնակ էր ուզում առներ, բայց հետո չառավ, որովհետև պիտի առնի.. Ձյունը անձրևի նման ա, է, որ թափվում ա.. Անձրևից հետո էլ տոկ ա, որ դրան ձեռք ես տալիս, քեզ դռացնում ա, չէ, տոկը տալիս ա (կայծակը)

Monday, December 7, 2009

Դեկտեմբերի 7, 2009թ.

Էսօր ես, մաման, բայց Մարզիկը չէր եկել, գնացել էինք խանութ, ինձ գունավոր թուղթ ու վրձին ու ջրաներկ առանք.. Ես էլ կլորիկներ էի ներկում քո համար կարմիր գույնով, բայց վրձինը դանդաղ ա.. Վրձինը թաթախում էի ջրի մեջ ու ներկում էի.. Ջուրը սպիտակ դույլիկի մեջ էր, երկու թուղթերն էլ ճղել եմ, գծերի վրա կլորներ եմ արել, որ սիրուն լինի..